Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Ընդգրկված հարկերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Ընդգրկված հարկերը

1. Սույն Կոնվենցիան կկիրառվի Պայմանավորվող պետության կամ դրա վարչատարածքային միավորների կամ տեղական իշխանության մարմինների կողմից սահմանված եկամուտների և գույքի հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտների և գույքի հարկեր են համարվում ամբողջ եկամտի, ամբողջ գույքի կամ եկամտի, կամ գույքի առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր հարկերը՝ ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամուտների, ձեռնարկությունների կողմից վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքի հավելաճի նկատմամբ հարկերը:

3. Կոնվենցիան կկիրառվի, մասնավորապես, գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ.

ա) Հայաստանի դեպքում՝

i) շահութահարկ

ii) եկամտահարկ

iii) գույքահարկ

iv) հողի հարկ

(այսուհետև՝ հայկական հարկ),

բ) Ավստրիայի դեպքում՝

i) եկամտահարկ

ii) կորպորացիոն հարկ

iii) հողի հարկ

iv) գյուղատնտեսական և անտառային տնտեսություններից գանձվող հարկ

v) ազատ տարածքների արժեքից գանձվող հարկ

(այսուհետև՝ ավստրիական հարկ):

4. Սույն Կոնվենցիան կկիրառվի նաև նույնական կամ ըստ էության համանման ցանկացած հարկի նկատմամբ, որը կսահմանվի սույն Կոնվենցիայի ստորագրումից հետո՝ ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարմար ժամկետներում կծանուցեն միմյանց իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված որևէ էական փոփոխության մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։