Հոդված 20. Այլ եկամուտ
Հոդված 20. Այլ եկամուտ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չհիշատակված եկամտի տարրերը, անկախ առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտը, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ այդ մյուս Պետությունում անկախ անհատական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող կայուն բազայի միջոցով, և գույքը կամ իրավունքը, որի առնչությամբ վճարվել է եկամուտը, գործնականորեն կապված են այդպիսի մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կկիրառվեն 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:
3. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չհիշատակված և մյուս Պայմանավորվող պետությունում առաջացած եկամտի տարրերը կարող են հարկվել նաև այդ մյուս Պետությունում:
4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունից օրինական պահանջի ներքո ստացված` 1-ին կետում նշված եկամուտը չի կարող հարկվել առաջինը հիշատակված Պետությունում, եթե նման եկամուտը, մյուս Պայմանավորվող պետության օրենքների համաձայն, պետք է ազատվի հարկից: