Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Կրկնակի հարկման բացառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Կրկնակի հարկման բացառումը

1. Հայաստանում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպ.

երբ Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ տնօրինում է գույք, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Ավստրիայում, ապա Հայաստանը թույլատրում է այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում՝ Ավստրիայում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով, և այդ ռեզիդենտի գույքի հարկի նվազեցում՝ Ավստրիայում վճարված գույքի հարկին հավասար գումարի չափով: Սակայն երկու դեպքում էլ այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված եկամտի հարկի կամ գույքի հարկի այն մասը, որը, հանգամանքներից կախված, վերագրվում է եկամտին կամ գույքին, որոնք կարող են հարկվել Ավստրիայում:

2. Ավստրիայում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպ.

ա) երբ Ավստրիայի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ տնօրինում է գույք, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Հայաստանում, ապա Ավստրիան, հետևելով «բ» և «գ» ենթակետերի և 3-րդ կետի դրույթներին, այդ եկամուտը կամ գույքը ազատում են հարկից,

բ) երբ Ավստրիայի ռեզիդենտը ստանում է եկամտի տարրերը, որոնք, 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների 2-րդ կետերի, 13-րդ հոդվածի 4-րդ և 21-րդ հոդվածի 3-րդ կետերի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Հայաստանում, ապա Ավստրիան Հայաստանում վճարված հարկի գումարի չափով տվյալ ռեզիդենտի եկամտի հարկից թույլատրում է նվազեցում կատարել: Սակայն այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված հարկի այն մասը, որը վերագրվում է Հայաստանից ստացված եկամտի այդ տարրերին,

գ) Ավստրիայի ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից վճարված՝ 10-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված շահաբաժինները պետք է ազատվեն հարկից Ավստրիայում՝ համաձայն Ավստրիայի ներքին օրենսդրության համապատասխան դրույթների` չնայած այդ օրենսդրությամբ նախատեսված ցանկացած նվազագույն մասնակցության պահանջի մերժմանը:

3. Երբ սույն Կոնվենցիայի որևէ դրույթին համապատասխան` Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը այդ Պետությունում ազատվում է հարկից, ապա այդ Պետությունը, այնուամենայնիվ, կարող է այդ ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի համար հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել ազատված եկամուտը կամ գույքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։