Հոդված 4. Ռեզիդենտ
Հոդված 4. Ռեզիդենտ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է՝ ցանկացած անձ, որն այդ Պետության օրենսդրության համաձայն այնտեղ ենթակա է հարկման իր մշտական բնակության վայրի, հիմնադրման վայրի, ղեկավարման վայրի կամ որևէ այլ համանման չափանիշի հիման վրա, և ներառում է նաև այդ Պետությունը և նրա որևէ վարչատարածքային միավոր կամ տեղական իշխանության մարմին: Այդ տերմինը, այնուամենայնիվ, չի ներառում որևէ անձի, որը ենթակա է հարկման այդ Պետությունում` միայն այդ Պետության աղբյուրներից ստացված եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի նկատմամբ:
2. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.
ա) նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա ունի իր մշտական կացարանը: Եթե նա ունի իր մշտական կացարանը երկու Պետություններում, նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերն առավել սերտ են (կենսական շահերի կենտրոն),
բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի իր կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից և ոչ մեկում չունի իր մշտական կացարանը, ապա նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է,
գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում կամ նրանցից և ոչ մեկում չի բնակվում, ապա նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որի ազգային անձն է հանդիսանում,
դ) եթե նա հանդիսանում է երկու Պետությունների ազգային անձ կամ և ոչ մեկինը չէ, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կձգտեն հարցը լուծել փոխադարձ համաձայնությամբ:
3. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձից տարբերվող անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ գտնվում է նրա՝ որոշումներ կայացնելու լիազորությամբ օժտված ղեկավարությունը: