Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Միջազգային փոխադրում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Միջազգային փոխադրում

1. Միջազգային փոխադրումներում ծովային նավերի կամ օդանավի շահագործումից ստացված եկամուտը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության` որոշումներ կայացնելու լիազորությամբ օժտված ղեկավարությունը:

2. 1-ին կետի դրույթները կկիրառվեն նաև կոնտեյներների և դրանց պատկանող սարքավորումների անմիջական օգտագործումից, վարձակալության տրամադրումից կամ այլ ձևով օգտագործումից ստացված շահույթի նկատմամբ:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները կկիրառվեն նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային շահագործման գործակալությունում մասնակցությունից առաջացած շահույթի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։