Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1 Սահմանումներ

Սույն Կոնվենցիաի նպատակների համար`

ա) «Լանդշաֆտ» - մարդու կողմից ընկալվող տարածք, որի բնույթը բնական և մարդկային գործոնների ազդեցության կամ փոխազդեցության արդյունք է,

բ) «Լանդշաֆտային քաղաքականություն» - իրավասու իշխանությունների կողմից ընդհանուր սկզբունքների, ռազմավարությունների և հիմնակլան ուղղությունների մի ամբողջական արտահայտումն է, որը թույլ կտա իրականացնել միջոցառումներ` ուղղված լանդշաֆտի պահպանությանը, կառավարմանն ու պլանավորմանը,

գ) «Լանդշաֆտի որակի նպատակը» - նշանակում է` շրջակա միջավայրի վերաբերյալ հասարակության ձգտումների վրա հիմնված և իրավասու մարմինների կողմից հատուկ լանդշաֆտի առանձնահատկությունների վերաբերյալ ձևակերպումներ,

դ) «Լանդշաֆտի պահպանություն» - լանդշաֆտի էական կամ առանձնահատուկ հատկանիշների պահպանությանն ուղղված գործունեություն` պայմանավորված բնական և/կամ մարդկային գործունեության արդյունք հանդիսացող ժառանգության արժեքավորմամբ,

ե) «Լանդշաֆտի կառավարում» - կայուն զարգացման հեռանկարներն ապահովող և սոցիալական, տնտեսական և այլ միջավայրային գործընթացներով պայմանավորված` լանդշաֆտի վրա ազդող փոփոխությունների ներդաշնակեցմանն ու կարգավորմանն ուղղված հետևողական գործունեություն,

զ) «Լանդշաֆտի պլանավորում» - նշանակում է` ուժեղ կանխորոշող գործողություն` ուղղված լանդշաֆտի զարգացմանը, վերականգնմանը կամ կարգավորմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։