Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Հատուկ միջոցառումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6 Հատուկ միջոցառումներ

Ա. Իրազեկության բարձրացում

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է բարձրացնել քաղաքացիական հասարակության, մասնավոր կազմակերպությունների և իշխանության մարմինների իրազեկությունը լանդշաֆտի արժեքի, դերի և փոփոխությունների մասին:

Բ. Ուսուցում և կրթություն

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է խրախուսել`

ա) մասնագետների պատրաստումը` լանդշաֆտի գնահատման և այլ գործառույթներով զբաղվելու համար,

բ) լանդշաֆտային քաղաքականության, լանդշաֆտի պահպանության, կառավարման ու պլանավորման մուլտիդիսցիպլինար ծրագրերի մշակումը մասնավոր և պետական հատվածների մասնագետների ուսուցման համար,

գ) դպրոցական և համալսարանական դասընթացների նախապատրաստումը, որոնք համապատասխան առարկաներում բացահայտում են լանդշաֆտների արժեքը և հիմնախնդիրները` կապված դրանց պահպանության, կառավարման և պլանավորման հետ:

Գ. Նույնացում և գնահատում

1. Շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությամբ, ինչպես նախատեսված է 5-րդ հոդվածում, և լանդշաֆտների մասին գիտելիքների ամրապնդման նպատակով յուրաքանչյուր Կողմ նախաձեռնում է.

ա) 1. իրականացնել իր ամբողջ տարածքում լանդշաֆտների նույնացումը,

2. վերլուծել դրանց հատկություններն ու դրանք ձևափոխող ուժերն ու գործոնները,

3. նկատի առնել փոփոխությունները,

բ) գնահատել նույնացված լանդշաֆտը` հաշվի առնելով շաահգրգիռ կողմերի և բնակչության կողմից առանձնացված արժեքները:

4. Այդպիսի դասակարգման և գնահատման գործընթացները պետք է ուղեկցվեն Եվրոպայի մակարդակով կազմակերպվող` Կողմերի միջև փորձի ու մեթոդների փոխանակությամբ` 8-րդ հոդվածի համաձայն:

Դ. Լանդշաֆտի որակի նպատակը

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է սահմանել դասակարգված և գնահատված լանդշաֆտի նպատակահարմար որակի նպատակը հասարակության հետ խորհրդակցելուց հետո` 5-րդ հոդվածի «գ» կետի համաձայն:

Ե. Իրականացում

Լանդշաֆտային քաղաքականությունն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է ներկայացնել համապատասխան իրավական ակտեր` ուղղված լանդշաֆտի պահպանությանը, կառավարմանն ու պլանավորմանը:

Գ լ ու խ 3

Եվրոպական համագործակցություն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։