Հոդված 5. Ընդհանուր միջոցառումներ
Հոդված 5 Ընդհանուր միջոցառումներ
Յուրաքանչյուր Կողմ պարտավոր է.
ա) օրենքով ճանաչել լանդշաֆտները` որպես բնակչության կենսավայրի էական բաղադրամասեր, մշակութային և բնական ընդհանուր ժառանգության բազմազանության արտահայտություն և նրա ինքնության հիմք,
բ) 6-րդ հոդվածով ամրագրված հատուկ միջոցառումների ընդունմամբ հաստատել և ապահովել լանդշաֆտային քաղաքականությունը, որն ուղղված է լանդշաֆտների պահպանությանը, կառավարմանն ու պլանավորմանը,
գ) սահմանել ընթացակարգերը սույն հոդվածի «բ» կետով ամրագրված լանդշաֆտային քաղաքականության սահմանմանը և իրականացմանը հանրության, տեղական և տարածքային իշխանությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցության համար,
դ) ներառել լանդշաֆտը տարածքային պլանավորման և քաղաքաշինական պլանավորման, քաղաքականության, մշակութային, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, սոցիալական և տնտեսական, ինչպես նաև ցանկացած այլ քաղաքականության մեջ, որն ուղիղ կամ անուղղակի ազդեցություն կարող է թողնել լանդշաֆտի վրա: