Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Ծանուցումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18 Ծանուցումներ

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է ծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, յուրաքանչյուր պետության կամ Եվրոպական համայնքին, որոնք միացել են սույն Կոնվենցիային, հետևյալի մասին.

ա) Կոնվենցիայի յուրաքանչյուր ստորագրման,

բ) վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման փաստաթուղթ ի պահ տալու,

գ) 13-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածներին համապատասխան` սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ժամկետի,

դ) 15-րդ հոդվածին համապատասխան կատարված հայտարարության,

ե) 16-րդ հոդվածին համապատասխան կատարված չեղյալ հայտարարմանը,

զ) 17-րդ հոդվածին համապատասխան կատարված փոփոխման առաջարկության, ընդունված փոփոխության և դրա ուժի մեջ մտնելու ժամկետի,

է) սույն Կոնվենցիային առնչվող այլ փաստաթղթի ծանուցման, տեղեկատվության կամ հաղորդման:

Ի հաստատումն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Ֆլորենցիա քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 20-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստն էլ հավասարազոր են, որոնք կպահպանվեն Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, որևէ պետության կամ Եվրոպական համայնքին, որոնք հրավիրված են` միանալու սույն Կոնվենցիային:

Ուժի մեջ է մտել 01.07.2004թ.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։