Հոդված 11. Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի մրցանակը
Հոդված 11 Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի մրցանակը
1. Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի մրցանակը շնորհվում է տեղական և տարածաշրջանային իշխանության մարմիններին և դրանց խմբերին, կազմելով սույն Կոնվենցիայի Կողմի լանդշաֆտային քաղաքականության մի մասը, լանդշաֆտային քաղաքականության կամ պաշտպանության, կառավարման և/կամ պլանավորման միջոցառումների իրականացման համար, որոնք հաստատվել են իրենց երկարաժամկետ արդյունավետությամբ և կարող են օրինակ ծառայել Եվրոպայի այլ տարածաշրջանային իշխանությունների համար: Մրցանակը կարող է շնորհվել նաև ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք հատուկ նշանակալի ավանդ ունեն լանդշաֆտների պաշտպանության, կառավարման և պլանավորման հարցերում:
2. Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի մրցանակի համար դիմումները կներկայացվեն Փորձագետների կոմիտեներին` սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածում նշված դրույթներին համապատասխան:
Անդրսահմանային տեղական և տարածաշրջանային իշխանության մարմինները, տեղական և տարածաշրջանային մարմինների խմբերը կարող են դիմել այն դեպքում, եթե դիտարկվող լանդշաֆտը կառավարվում է համատեղ:
3. Փորձագետների կոմիտեների առաջարկությամբ, ինչպես նշված է 10-րդ հոդվածում, նախարարների կոմիտեն որոշում և հրապարակում է Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի մրցանակով պարգևատրման չափանիշները, ընդունում է անհրաժեշտ կանոններն ու շնորհում մրցանակները:
4. Եվրոպայի խորհրդի լանդշաֆտի մրցանակի շնորհումը պետք է խրախուսվի պարգևատրվողին և երաշխավորի լանդշաֆտի տարածքի կայուն պահպանությունը, կառավարումը և/կամ պլանավորումը:
Գ լ ու խ 4
Եզրափակիչ դրույթներ