Հոդված 10. Կոնվենցիայի իրականացման նկատմամբ հսկողությունը
Հոդված 10 Կոնվենցիայի իրականացման նկատմամբ հսկողությունը
1. Եվրոպայի խորհրդի կանոնադրության 17-րդ հոդվածի համաձայն` գոյություն ունեցող իրավասու Փորձագետների կոմիտեները կնշանակվեն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից, որոնք պատասխանատու կլինեն սույն Կոնվենցիայի իրականացմանը հետևելու համար:
2. Փորձագետների կոմիտեների յուրաքանչյուր հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի ընթացիկ և կատարված աշխատանքների մասին զեկույցը կփոխանցի նախարարների կոմիտեին:
3. Փորձագետների կոմիտեները Նախարարների կոմիտեին կառաջարկեն Եվրոպայի խորհրդի` Լանդշաֆտի մրցանակով պարգևատրման չափանիշները ու կանոնները: