Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Տարածքային կիրառություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15 Տարածքային կիրառություն

1. Յուրաքանչյուր պետություն կամ Եվրոպական համայնք կարող է ստորագրման ժամանակ կամ վավերագիրը, ընդունման կամ հաստատման կամ միացման փաստաթուղթը ի պահ տալիս մատնանշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ գործելու է սույն Կոնվենցիան:

2. Յուրաքանչյուր Կողմ, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ավելի ուշ հասցեագրված հայտարարության համապատասխան, կարող է տարածվել սույն Կոնվենցիայի կիրառումը հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի վրա: Նման տարածքի վերաբերյալ Կոնվենցիան ուժի մեջ կմտնի հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից երեք ամիս անց:

3. Յուրաքանչյուր հայտարարությունից, որը արված է ըստ վերը նշված երկու կետերի, Կողմը կարող է հրաժարվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցմամբ: Այդպիսի հրաժարումը ուժի մեջ կմտնի համապատասխան ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո երեք ամիսը հաջորդող ամսվա առաջին օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։