Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Փոփոխություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17 Փոփոխություններ

1. Յուրաքանչյուր Կողմ կամ 10-րդ հոդվածում հիշատակված Փորձագետների կոմիտեները կարող են սույն Կոնվենցիայում փոփոխություններ առաջարկել:

2. Փոփոխության յուրաքանչյուր առաջարկության մասին կծանուցվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որն, իր հերթին, կհայտնի այդ մասին Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, այլ Կողմերին և 14-րդ հոդվածի դրույթների համաձայն սույն Կոնվենցիային միանալու հրավեր ստացած յուրաքանչյուր եվրոպական ոչ անդամ պետության:

3. 10-րդ հոդվածում հիշատակված Փորձագետների կոմիտեները ուսումնասիրում են յուրաքանչյուր առաջարկված փոփոխություն և Կողմերի ներկայացուցիչների ձայների երեք քառորդ մեծամասնությամբ ընդունված տեքստը ներկայացնում են Նախարարների կոմիտեի ընդունմանը: Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն` Նախարարների կոմիտեում նիստերին մասնակցելու իրավունք ունեցող անդամ Կողմերի միաձայն քվեարկությամբ ընդունված տեքստը պետք է ուղարկվի Կողմերին` ընդունման համար:

4. Յուրաքանչյուր փոփոխություն Կողմերի համար ուժի մեջ կմտնի Եվրոպայի խորհրդի 3 անդամ պետությունների կողմից փոփոխությունը ընդունվելու մասին Գլխավոր քարտուղարին տեղեկացնելուց հետո երեք ամիսը հաջորդող ամսվա առաջին օրը: Յուրաքանչյուր Կողմի համար, որը հետագայում կընդունի նման փոփոխությունը, այն ուժի մեջ կմտնի դրա ընդունման վերաբերյալ Գլխավոր քարտուղարին տեղեկացնելուց հետո երեք ամիսը հաջորդող ամսվա առաջին օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։