Հոդված 8. Փոխադարձ աջակցության և տեղեկատվության փոխանակում
Հոդված 8 Փոխադարձ աջակցության և տեղեկատվության փոխանակում
Սույն Կոնվենցիայի այլ հոդվածներով ամրագրված դրույթների արդյունավետության բարձրացման նպատակով Կողմերը պարտավորվում են համագործակցել, մասնավորապես`
ա) լանդշաֆտային խնդիրների վերաբերյալ մինյանց տեխնիկական և գիտական աջակցություն ցուցաբերելու, միասնաբար գործելու, գիտահետազոտական ծրագրերի և փորձի փոխանակման միջոցով,
բ) նպաստել լանդշաֆտի մասնագետների փոխանակմանը, մասնավորապես` ուսուցման և տեղեկատվության նպատակով,
գ) տեղեկատվություն փոխանակել սույն Կոնվենցիայի դրույթների շրջանակներում ընդգրկված բոլոր խնդիրների վերաբերյալ: