Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Համաձայնագրի որոշ դրույթների փոփոխումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Համաձայնագրի որոշ դրույթների փոփոխումները

1) 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածներում և սույն հոդվածում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ կարող են արվել Հատուկ միության ցանկացած երկրի կամ Գլխավոր տնօրենի կողմից: Գլխավոր տնօրենը նման առաջարկություններն ուղարկում է Հատուկ միության երկրներին Ասամբլեայի կողմից դրանք քննարկվելուց առնվազն վեց ամիս առաջ:

2) 1-ին կետում նախատեսված հոդվածների փոփոխությունները ընդունվում են Ասամբլեայի կողմից: Ընդունման համար պահանջվում է տրված ձայների երեք քառորդը՝ պայմանով, որ 7-րդ հոդվածի և սույն կետի ցանկացած փոփոխություն ընդունվում է տրված ձայների չորս հինգերորդով:

3) ա) 1-ին կետում նախատեսված հոդվածների ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում մեկ ամիս անց, երբ դրա ընդունման մասին, յուրաքանչյուր երկրի սահմանադրական ընթացակարգին համապատասխան, գրավոր ծանուցումները Գլխավոր տնօրենի կողմից ստացվել են ուղղումն ընդունելու պահին Հատուկ միության անդամ հանդիսացող երկրների երեք քառորդից:

բ) Նշված հոդվածներում այդ ձևով ընդունված ցանկացած փոփոխություն պարտադիր է այն երկրների համար, որոնք փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահին Հատուկ միության անդամներ են. սակայն ցանկացած փոփոխություն, որը ավելացնում է Հատուկ միության երկրների ֆինանսական պարտավորությունները, պարտադիր է միայն այն երկրների համար, որոնք ծանուցել են իրենց կողմից այդպիսի փոփոխությունն ընդունվելու մասին:

գ) «ա» ենթակետի դրույթներին համապատասխան ընդունված ցանկացած փոփոխություն պարտադիր է բոլոր այն երկրների համար, որոնք Հատուկ միության անդամ են դառնում «ա» ենթակետի դրույթներին համապատասխան` նշված փոփոխությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։