Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Փոփոխությունների և լրացումների այլ որոշումների ծանուցումը, ուժի մեջ մտնելը և հրապարակումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Փոփոխությունների և լրացումների այլ որոշումների ծանուցումը, ուժի մեջ մտնելը և հրապարակումը

1) Պատկերային տարրերի դասակարգման փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև Փորձագետների կոմիտեի հանձնարարականների վերաբերյալ նրա ընդունած յուրաքանչյուր որոշման մասին Միջազգային բյուրոն ծանուցում է Հատուկ միության երկրների իրավասու գերատեսչություններին: Փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում ծանուցումն ուղարկելու օրվանից 6 ամիս հետո:

2) Միջազգային բյուրոն Պատկերային տարրերի դասակարգման մեջ ներառում է ուժի մեջ մտած փոփոխությունները և լրացումները: Փոփոխությունների և լրացումների մասին հաղորդումները հրապարակվում են 7-րդ հոդվածում հիշատակված Ասամբլեայի կոմից որոշված պարբերական հրատարակություններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։