Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը

1) Առաջին հինգ երկրների կողմից վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնվելու դեպքում սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում հինգերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեք ամիս անց:

2) Ցանկացած երկրի նկատմամբ, բացառությամբ այն երկրների, որոնց նկատմամբ սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1-ին կետի համաձայն, Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ամսաթվից երեք ամիս հետո, երբ Գլխավոր տնօրենի կողմից ծանուցվել է դրա վավերացման կամ միացման մասին, եթե վավերագրում կամ միացման ակտում նշված չի եղել ավելի ուշ ամսաթիվ: Վերջինիս դեպքում սույն Համաձայնագիրն այդ երկրի նկատմամբ ուժի մեջ է մտնում նշված ամսաթվից:

3) Վավերացումը կամ միացումը ինքնաբերաբար հանգեցնում են սույն Համաձայնագրով սահմանված բոլոր դրույթների ընդունմանը և բոլոր առավելությունների տրամադրմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։