Հոդված 3. Պատկերային տարրերի դասակարգման լեզուները
Հոդված 3. Պատկերային տարրերի դասակարգման լեզուները
1) Պատկերային տարրերի դասակարգումը հաստատվում է անգլերեն և ֆրանսերեն, որի երկու տեքստերն էլ հավասարազոր են:
2) Կազմակերպության միջազգային բյուրոն (այսուհետ՝ Միջազգային բյուրո) շահագրգիռ Կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո նախապատրաստում է պատկերային տարրերի դասակարգման պաշտոնական տեքստերն այն լեզուներով, որոնք որոշում է 7-րդ հոդվածում նշված Ասամբլեան՝ նույն հոդվածի (2)(ա)(vi) կետի համաձայն: