Հոդված 12. Համաձայնագրի Կողմ դառնալը
Հոդված 12. Համաձայնագրի Կողմ դառնալը
1) Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի ցանկացած Կողմ երկիր կարող է դառնալ սույն Համաձայնագրի Կողմ`
i) Համաձայնագիրն ստորագրելու, այնուհետև վավերագիրն ի պահ հանձնելու, կամ
ii) միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու միջոցով:
2) Վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ են հանձնվում Գլխավոր տնօրենին:
3) Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան Կոնվենցիայի Ստոկհոլմյան ակտի 24-րդ հոդվածի դրույթները կիրառվում են սույն Համաձայնագրի նկատմամբ:
4) 3-րդ կետը ոչ մի դեպքում չպետք է հասկացվի որպես Հատուկ միության որևէ երկրի կողմից այն տարածքի վերաբերյալ փաստացի իրավիճակի ճանաչում կամ լռելյայն ընդունում, որի նկատմամբ, նշված կետի համաձայն, սույն Համաձայնագիրը կիրառվում է այլ երկրի կոմից: