Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Վեճեր

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Վեճեր

1) Հատուկ միության երկու կամ ավելի երկրների միջև ծագած՝ սույն Համաձայնագրի կիրառմանը կամ մեկնաբանմանը վերաբերող` բանակցությունների միջոցով չկարգավորված ցանկացած վեճ նշված երկրներից որևէ մեկի կողմից դիմումի միջոցով կարող է ներկայացվել Միջազգային դատարան՝ Դատարանի Կանոնադրությանը համապատասխան, եթե միայն նշված երկրները համաձայնության չեն եկել այլ եղանակով վեճը լուծելու հարցում: Վեճը Դատարան ներկայացնող երկիրը այդ մասին տեղեկացնում է Միջազգային բյուրոյին. Միջազգային բյուրոն այդ մասին տեղեկացնում է Հատուկ միության այլ երկրներին:

2) Սույն Համաձայնագիրն ստորագրելիս կամ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս յուրաքանչյուր երկիր կարող է հայտարարել, որ պարտավորված չէ 1-ին կետի դրույթներով: Նման վեճի առկայության դեպքում հայտարարություն արած երկրի և Հատուկ միության այլ երկրի միջև չեն կիրառվում 1-ին կետի դրույթները:

3) Ցանկացած երկիր, որը հայտարարություն է արել 2-րդ կետի դրույթների համաձայն, ցանկացած ժամանակ կարող է իր հայտարարությունը չեղյալ համարել Գլխավոր տնօրենին ուղարկված ծանուցման միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։