Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Ստորագրումը, լեզուները, ավանդապահի գործառույթները, ծանուցումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Ստորագրումը, լեզուները, ավանդապահի գործառույթները, ծանուցումները

1) ա) Սույն Համաձայնագիրն ստորագրվում է մեկ բնօրինակով՝ անգլերեն և ֆրանսերեն. ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

բ) Սույն Համաձայնագիրն ստորագրման համար բաց է Վիեննայում մինչև 1973թ. դեկտեմբերի 31-ը:

գ) Սույն Համաձայնագրի բնօրինակը ի պահ է տրվում Գլխավոր տնօրենին այն բանից հետո, երբ դա այլևս բաց չէ ստորագրման համար:

2) Պաշտոնական տեքստերը նախապատրաստվում են Գլխավոր տնօրենի կողմից՝ շահագրգիռ Կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո, այն լեզուներով, որոնք կորոշի Ասամբլեան:

3) ա) Գլխավոր տնօրենը իր կողմից վավերացված սույն Համաձայնագրի նշված տեքստերի երկու պատճեններն ուղարկում է այն երկրների Կառավարություններին, որոնք դա ստորագրել են, և, հարցման դեպքում, ցանկացած այլ երկրի Կառավարության:

բ) Գլխավոր տնօրենը սույն Համաձայնագրի ցանկացած փոփոխության երկու պատճենները վավերացնելուց հետո ուղարկում է Հատուկ միության բոլոր երկրների Կառավարություններին և, հարցման դեպքում, ցանկացած այլ երկրի Կառավարության:

գ) Գլխավոր տնօրենը սույն Համաձայնագիրն ստորագրած կամ դրան միացած ցանկացած երկրի Կառավարության հարցման հիման վրա տրամադրում է իր կողմից վավերացված՝ Պատկերային տարրերի դասակարգման երկու պատճեններ՝ անգլերեն կամ ֆրանսերեն:

4) Գլխավոր տնօրենը սույն Համաձայնագիրը գրանցում է Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում:

5) Գլխավոր տնօրենը Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի Կողմ բոլոր երկրների Կառավարություններին ծանուցում է.

i) (i) (1) կետին համապատասխան՝ ստորագրությունների մասին.

ii) 12(2) հոդվածի համաձայն՝ վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին.

iii) 13(1) հոդվածի համաձայն՝ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին.

iv) 4(5) հոդվածի համաձայն ներկայացված հայտարարությունների մասին.

v) 12(3) հոդվածի համաձայն արված ծանուցումների և հայտարարությունների մասին.

vi) 16(2) հոդվածի համաձայն արված հայտարարությունների մասին.

vii) 16(3) հոդվածի համաձայն չեղյալ հայտարարելու վերաբերյալ ստացված ծանուցումների մասին.

viii) 11(3) հոդվածի համաձայն՝ սույն Համաձայնագրի փոփոխությունների ընդունման մասին.

ix) նման փոփոխությունների ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին.

x) 15-րդ հոդվածի համաձայն արված չեղյալ հայտարարումների մասին:

Ուժի մեջ է մտել 06.03.2005թ.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։