Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Պատկերային տարրերի դասակարգման սահմանումը և ի պահ հանձնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Պատկերային տարրերի դասակարգման սահմանումը և ի պահ հանձնելը

1) Պատկերային տարրերի դասակարգումը ներառում է դասերի, բաժինների և խմբերի ցանկը, որտեղ դասակարգվում են նշանների պատկերային տարրերը, հնարավոր է՝ բացատրական նշումների հետ միասին:

2) Պատկերային տարրերի դասակարգումը ներառված է մեկ բնօրինակի մեջ, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, որը ստորագրված է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենի կողմից (այսուհետ՝ Գլխավոր տնօրեն և Կազմակերպություն), և ի պահ է հանձնվում նրան այն ժամանակ, երբ սույն Համաձայնագիրը համարվում է բաց ստորագրման համար:

3) 5(3)(i) հոդվածում նշված Փոփոխությունները և լրացումները նույնպես ներառվում են Գլխավոր տնօրենի կողմից ստորագրված մեկ բնօրինակում՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, և ի պահ են հանձնվում նրան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։