Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Պատկերային տարրերի դասակարգման օգտագործումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Պատկերային տարրերի դասակարգման օգտագործումը

1) Համաձայն սույն Համաձայնագրով սահմանված պահանջների՝ Պատկերային տարրերի դասակարգումը Հատուկ միության յուրաքանչյուր երկրում ունի այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ երկրում: Մասնավորապես, Պատկերային տարրերի դասակարգումը չի պարտավորեցնում Հատուկ միության երկրներին տվյալ նշանին տրված պահպանության ծավալի առումով:

2) Հատուկ միության երկրների իրավասու գերատեսչությունները իրավունք ունեն Պատկերային տարրերի դասակարգումն օգտագործել որպես հիմնական կամ լրացուցիչ համակարգ:

3) Հատուկ միության երկրների իրավասու գերատեսչությունները պաշտոնական փաստաթղթերում և նշանների գրանցման ու ժամկետի երկարաձգման մասին հրապարակումներում, որտեղ այդ նշանների պատկերային տարրերը զետեղվում են, ներառում են դասերի, բաժինների և խմբերի համարները:

4) Նշված համարներին նախորդում են «Պատկերային տարրերի դասակարգում» բառերը կամ դրանց հապավումը, որը որոշվում է 5-րդ հոդվածում նշված Փորձագետների կոմիտեի կողմից:

5) Ցանկացած երկիր իր ստորագրելու կամ վավերագիրն ի պահ հանձնելու կամ միանալու պահից կարող է հայտարարել, որ ինքը չի պարտավորվում նշանների գրանցման ու ժամկետի երկարաձգման մասին պաշտոնական փաստաթղթերում և հրապարակումներում ընդգրկել բոլոր կամ որոշ խմբերի համարները:

6) Եթե Հատուկ միության որևէ երկիր նշանների գրանցումը հանձնարարում է միջկառավարական մարմնի, ապա նա ձեռնարկում է այդ մարմնի կողմից սույն հոդվածին համապատասխան Պատկերային տարրերի դասակարգման օգտագործումն ապահովող բոլոր հնարավոր միջոցները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։