Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Միջազգային բյուրո

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Միջազգային բյուրո

1) ա) Հատուկ միության վարչական բնույթի առաջադրանքներն իրականացվում են Միջազգային բյուրոյի կողմից:

բ) Միջազգային բյուրոն նախապատրաստում է, մասնավորապես, նիստերը և կատարում է Ասամբլեայի, Փորձագետների կոմիտեի և նման այլ կոմիտեների և աշխատանքային խմբերի քարտուղարության աշխատանքները, որոնք կարող են սահմանվել Ասամբլեայի կամ Փորձագետների կոմիտեի կողմից:

գ) Գլխավոր տնօրենը Հատուկ միության գլխավոր գործադիր մարմինն է և ներկայացնում է Հատուկ միությունը:

2) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված աշխատակազմի ցանկացած անդամ, առանց քվեարկելու իրավունքի, մասնակցում են Ասամբլեայի, Փորձագետների կոմիտեի և նման այլ կոմիտեների և աշխատանքային խմբերի բոլոր նիստերին, որոնք կարող են ստեղծվել Ասամբլեայի կամ Փորձագետների կոմիտեի կողմից: Գլխավոր տնօրենը կամ նրա կողմից նշանակված աշխատակազմի անդամը հանդիսանում են այդ մարմինների ex officioex officio քարտուղարը:

3) ա) Ասամբլեայի ցուցումներին համապատասխան՝ Միջազգային բյուրոն կազմակերպում է վերանայման համաժողովներ:

բ) Վերանայման համաժողովներին նախապատրաստվելու կապակցությամբ Միջազգային բյուրոն կարող է խորհրդակցել միջկառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

գ) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված անձինք վերանայման կոնֆերանսների քննարկումներին մասնակցում են առանց քվեարկելու իրավունք ունենալու:

4) Միջազգային բյուրոն կատարում է իր վրա դրված ցանկացած այլ առաջադրանք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։