Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

1. Ցանկացած մասնակից պետություն կարող է առաջարկել ուղղում և այն ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այնուհետև Գլխավոր քարտուղարն առաջարկված ուղղումն ուղարկում է մասնակից պետություններին` խնդրելով նշել` արտահայտվո՞ւմ են արդյոք իրենք այդ առաջարկությունները դիտարկելու և դրանց առթիվ քվեարկություն անցկացնելու նպատակով մասնակից պետությունների համաժողով գումարելու օգտին: Եթե, սկսած այդպիսի հաղորդագրության օրվանից, չորս ամսվա ընթացքում մասնակից պետությունների գոնե մեկ երրորդը արտահայտվում է այդպիսի համաժողովի օգտին, Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գումարում է այդ համաժողովը: Այդ համաժողովում քվեարկությանը ներկա և մասնակից պետությունների մեծամասնությամբ ընդունված ցանկացած ուղղում ներկայացվում է Գլխավոր ասամբլեայի հաստատմանը:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված ուղղումն ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հաստատմամբ և մասնակից պետությունների երկու երրորդի մեծամասնության ընդունմամբ:

3. Երբ ուղղումն ուժի մեջ է մտնում, պարտադիր է դառնում այն մասնակից պետությունների համար, որոնք ընդունել են այն, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում սույն Արձանագրության դրույթները և բոլոր նախորդ ուղղումները, որոնք ընդունվել են նրանց կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։