Հոդված 3
Հոդված 3
1. Մասնակից պետությունները Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 3-րդ կետում նշված տարիքի համեմատ բարձրացնում են իրենց ազգային զինված ուժերում անձանց կամավոր զորակոչի նվազագույն տարիքը՝ հաշվի առնելով այդ հոդվածում պարունակվող սկզբունքները և ընդունելով, որ 18 տարին չլրացած անձինք, Կոնվենցիային համապատասխան, հատուկ պաշտպանության իրավունք ունեն:
2. Յուրաքանչյուր մասնակից պետություն սույն Արձանագրությունը վավերացնելու կամ դրան միանալու դեպքում ի պահ է հանձնում պարտադիր բնույթ ունեցող հայտարարություն, որում նշվում է այն նվազագույն տարիքը, որի դեպքում պետությունը թույլատրում է իր ազգային զինված ուժեր կամավոր զորակոչ, և շարադրվում են իր կողմից այն բանն ապահովելու համար ընդունված երաշխիքները, որ այդպիսի զորակոչը չի կրի բռնի կամ հարկադիր բնույթ:
3. Իրենց ազգային զինված ուժեր 18 տարեկան չդարձած անձանց կամավոր զորակոչը թույլատրող մասնակից պետությունները տրամադրում են երաշխիքներ, որոնք նվազագույնը կապահովեն, որ՝
ա) այդպիսի զորակոչն իրականում կրի կամավոր բնույթ,
բ) այդպիսի զորակոչը կատարվի ծնողների կամ այդ անձի օրինական խնամակալների գիտակցված համաձայնությամբ,
գ) այդպիսի անձինք ամբողջությամբ տեղեկացվեն այդպիսի զինվորական ծառայություն կրելու հետ կապված պարտականությունների մասին,
դ) այդպիսի անձինք, մինչև ազգային զինվորական ծառայության ընդունվելը, ներկայացնեն իրենց տարիքի վերաբերյալ հավաստի վկայություններ:
4. Յուրաքանչյուր մասնակից պետություն ցանկացած պահի կարող է ամրապնդել իր հայտարարության դրույթները՝ համապատասխան ծանուցագիր ուղարկելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը տեղեկացնում է բոլոր մասնակից պետություններին: Այդպիսի ծանուցագիրն ուժի մեջ է մտնում այն Գլխավոր քարտուղարի ստանալու պահից:
5. Սույն հոդվածի 1-ին կետում պարունակվող տարիքի բարձրացման մասին պահանջը, Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի 28-րդ և 29-րդ հոդվածներին համապատասխան, չի տարածվում մասնակից պետությունների զինված ուժերի տնօրինության կամ հսկողության տակ գտնվող ուսումնական հաստատությունների վրա: