Հոդված 9
Հոդված 9
1. Սույն Արձանագրությունը բաց է ցանկացած պետության ստորագրման համար, որը Կոնվենցիայի մասնակից է կամ ստորագրել է այն:
2. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման և բաց է ցանկացած պետության միանալու համար: Վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
3. Գլխավոր քարտուղարը, գործելով որպես Կոնվենցիայի և Արձանագրության ավանդապահ, 13-րդ հոդվածին համապատասխան, ծանուցում է Կոնվենցիայի բոլոր մասնակից պետություններին և բոլոր պետություններին, որոնք ստորագրել են Կոնվենցիան, յուրաքանչյուր հայտարարություն ի պահ հանձնելու մասին: