Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն իր իրավասության շրջանակներում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ իրավական, վարչական և այլ միջոցները սույն Արձանագրության դրույթների արդյունավետ կիրառումն ու իրագործումն ապահովելու համար:

2. Մասնակից պետությունները պարտավորվում են մեծահասակների և երեխաների շրջանում համապատասխան միջոցներով ապահովել սույն Արձանագրության դրույթների և սկզբունքների լայնորեն տարածումն ու պրոպագանդումը:

3. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու համար, որ իրենց իրավասության ներքո գտնվող անձինք, ովքեր, հակառակ սույն Արձանագրության, հավաքագրված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում, զորացրվեն կամ այլ ձևով ազատվեն զինվորական ծառայությունից: Անհրաժեշտության դեպքում մասնակից պետություններն այդ անձանց ցուցաբերում են պատշաճ օգնություն նրանց ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերականգնման, ինչպես նաև նրանց սոցիալական ռեինտեգրացիայի նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։