Հոդված 8
Հոդված 8
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն այդ մասնակից պետության համար նշված` Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեին ներկայացնում է զեկույց, որը համապարփակ տեղեկատվություն է պարունակում Արձանագրության դրույթների իրագործման նպատակով իր ձեռնարկած միջոցների մասին. ներառյալ մասնակցությանը և զորակոչին վերաբերող դրույթների իրագործման նպատակով ձեռնարկած միջոցները:
2. Համապարփակ զեկույց ներկայացնելուց հետո յուրաքանչյուր մասնակից պետություն,Կոնվենցիայի 44-րդ հոդվածին համապատասխան, Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեին իր ներկայացրած զեկույցներում ներառում է Արձանագրության իրագործմանը վերաբերող ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն: Արձանագրության այլ մասնակից պետությունները զեկույց են ներկայացնում յուրաքանչյուր հինգ տարին մեկ:
3. Երեխաների իրավունքների հարցերով կոմիտեն մասնակից պետություններից կարող է պահանջել սույն Արձանագրության իրագործմանը վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն: