Հոդված 11
Հոդված 11
1. Ցանկացած մասնակից պետություն կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով, որը հետագայում այդ մասին կտեղեկացնի Կոնվենցիայի այլ մասնակից պետություններին և Կոնվենցիան ստորագրած բոլոր պետություններին: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից մեկ տարին լրանալուց հետո: Սակայն եթե այդ տարին ավարտվելու օրը չեղյալ հայտարարող մասնակից պետությունում առկա է զինված հակամարտություն, չեղյալ հայտարարումն ուժի մեջ չի մտնում մինչև այդ զինված հակամարտության ավարտը:
2. Այդպիսի չեղյալ հայտարարումը մասնակից պետությանը չի ազատում սույն Արձանագրությամբ նախատեսված, մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելը կատարված ցանկացած գործողության նկատմամբ պարտավորություններից: Հավասարապես այդպիսի չեղյալ հայտարարումը ոչ մի չափով չի խոչընդոտում ցանկացած հարցի հետագա քննարկմանը, որն արդեն կոմիտեի քննարկմանն է ներկայացվել մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու օրը: