Հոդված 4
Հոդված 4
1. Պետությունների զինված ուժերից տարբեր այլ զինված խմբերը ոչ մի պարագայում չպետք է հավաքագրեն կամ զինված գործողություններում օգտագործեն 18 տարեկան չդարձած անձանց:
2. Մասնակից պետություններն այդպիսի հավաքագրումն ու օգտագործումը կանխելու նպատակով ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները` ներառյալ այդպիսի գործունեության արգելման և քրեականացման համար անհրաժեշտ իրավական միջոցների ընդունումը:
3. Նշված Արձանագրության համաձայն` սույն հոդվածի կիրառումը չի շոշափում զինված հակամարտության կողմերից ոչ մեկի իրավական կարգավիճակը: