Հոդված 7
Հոդված 7
1. Մասնակից պետությունները համագործակցում են սույն Արձանագրության իրագործման, այդ թվում` Արձանագրությանը հակասող ցանկացած գործողության կանխման գործում, սույն Արձանագրությանը հակասող գործողություններին զոհ դարձած անձանց վերականգնման և սոցիալական ռեինտեգրացիայի գործում, այդ թվում` տեխնիկական համագործակցության և ֆինանսական օգնության միջոցով: Այդպիսի օգնությունն ու համագործակցությունը կիրագործվեն շահագրգիռ մասնակից պետությունների և համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ խորհրդակցելով:
2. Այն մասնակից պետությունները, որոնք ի վիճակի են այդ անելու, այդպիսի օգնություն ցուցաբերում են գոյություն ունեցող բազմակողմ, երկկողմ կամ այլ ծրագրերի շրջանակներում կամ, մասնավորապես, Գլխավոր ասամբլեայի կանոններին համապատասխան հիմնադրվող կամավոր վճարումների հիմնադրամի միջոցով: