Հոդված 1
Հոդված 1
1. Ծովային նավագնացության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 5-րդ, 7-րդ և 10-16-րդ հոդվածների դրույթները կկիրառվեն նաև այն հանցագործությունների նկատմամբ, որոնք նշվում են սույն Արձանագրության 2-րդ հոդվածում, եթե դրանք կատարվել են մայրցամաքային ելուստի վրա տեղակայված նավամատույցի դեմ կամ դրա վրա:
2. Այն դեպքերում, երբ սույն Արձանագրությունը 1-ին կետին համապատասխան չի կիրառվում, ապա դա, այնուամենայնիվ, կիրառվում է, եթե հանցագործը կամ ենթադրյալ հանցագործը գտնվում է ուրիշ պետության տարածքում, որն ուրիշ է այն տարածքից, որի ներքին ջրերում կամ տարածքային ծովում տեղակայված է նավամատույցը:
3. Սույն Արձանագրության իմաստով «նավամատույց» նշանակում է` արհեստական կղզի կամ կառույց, որը մշտապես ամրակցված է ծովի հատակին՝ պաշարների հետազոտման, շահագործման կամ այլ տնտեսական նպատակներով: