Հոդված 11
Հոդված 11
1. Երկու կամ ավելի մասնակից պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած վեճ, որը չի կարող կարգավորվել բանակցությունների միջոցով, նրանցից մեկի խնդրանքով փոխանցվում է արբիտրաժ: Եթե արբիտրաժի վերաբերյալ խնդրանքի օրվանից վեց ամսվա ընթացքում Կողմերն ի վիճակի չեն համաձայնության գալ արբիտրաժի կազմակերպման հարցի վերաբերյալ, ապա, այդ Կողմերից ցանկացածի խնդրանքով, վեճը կարող է փոխանցվել Միջազգային դատարան՝ դատարանի կանոնադրության համապատասխան:
2. Յուրաքանչյուր մասնակից պետություն սույն Կոնվենցիայի ստորագրման, ընդունման կամ վավերացման կամ դրան միանալու դեպքում կարող է հայտարարել, որ իր վրա չեն տարածվում վերոնշյալ կետի դրույթները: Այլ մասնակից պետությունները նման վերապահում կատարած ցանկացած մասնակից պետության հետ հարաբերությունների ժամանակ պարտավորված չեն վերոնշյալ կետի դրույթներով:
3. Վերոնշյալ կետին համապատասխան վերապահում կատարած յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է ցանկացած ժամանակ հանել այդ վերապահումը ավանդապահին տեղեկացնելու միջոցով: