Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Սույն Կոնվենցիան 1991 թվականի մարտի 1-ից Մոնրեալում բաց է 1991 թվականի փետրվարի 12-ից մարտի 1-ը Մոնրեալում կայացած օդային իրավունքի միջազգային կոնֆերանսին մասնակցած պետությունների ստորագրման համար: 1991 թվականի մարտի 1-ից հետո` մինչև սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան նրա ուժի մեջ մտնելը,Կոնվենցիան բաց է բոլոր պետությունների ստորագրման համար Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության` Մոնրեալի կենտրոնակայանում: Սույն Կոնվենցիան չստորագրած ցանկացած պետություն կարող է ցանկացած ժամանակ միանալ դրան:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման, հաստատման և բաց է միանալու համար: Վավերագրերը և ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերը ի պահ են հանձնվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, որը սույնով նշանակվում է ավանդապահ: Վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելիս յուրաքանչյուր պետություն հայտարարում է, թե արդյոք ինքը արտադրող պետություն է:

3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երեսունհինգերորդ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու ամսաթվից հետո վաթսուներորդ օրը` այն պայմանով, որ հինգից ոչ պակաս այդպիսի պետություններ, սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, հայտարարել են, որ իրենք արտադրող պետություններ են: Եթե երեսունհինգ այդպիսի փաստաթղթեր ի պահ են հանձնվել մինչև արտադրող պետությունների հինգ փաստաթղթերի ստանալը, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգերորդ արտադրող պետության կողմից վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնվելու ամսաթվից հետո վաթսուներորդ օրը:

4. Այլ պետությունների համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրանց վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվանից վաթսուն օր անց:

5. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո այն ավանդապահի կողմից գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածին և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի (Չիկագո, 1944 թվական) 83-րդ հոդվածին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։