Հոդված 15
Հոդված 15
1. Ցանկացած մասնակից պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով:
2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը ավանդապահի ստանալու ամսաթվից հարյուր ութսուն օր անց:
Ի հավաստումն որի` իրենց կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալ ներկայացուցիչները ստորագրել են սույն Կոնվենցիան:
Կատարված է Մոնրեալում հազար ինը հարյուր իննսունմեկ թվականի մարտի 1-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և արաբերեն. ընդ որում` բոլոր հինգ տեքստերը հավասարազոր են:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ
Մաս 1. Պայթուցիկ նյութերի նկարագրությունը
1. Սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետում հիշատակված պայթուցիկ նյութեր են համարվում այն նյութերը, որոնք.
ա) ներկայացնում են մեկ կամ մի քանի հզոր պայթուցիկ նյութերի խառնուրդ, որոնք մաքուր վիճակում 25.OC ջերմաստիճանի դեպքում ունեն 10-4 Պա գոլորշու ճնշում,
բ) ներկայացնում են կապակցող նյութերով խառնուրդ, և
գ) նորմալ սենյակային ջերմաստիճանում որպես խառնուրդ համարվում են փափուկ կամ էլաստիկ:
1. Հետևյալ նյութերը, չնայած այն բանին, որ ընկնում են սույն մասի 1-ին կետի պայթուցիկ նյութերի նկարագրման տակ, չեն դիտվում որպես պայթուցիկ նյութեր այնքան ժամանակ, քանի դեռ նրանք շարունակում են պահվել կամ օգտագործվել ներքոնշյալ նպատակներով կամ մնում են ռազմական սարքավորումներում ներառված, ինչպես դա նախատեսված է ստորև, և հատկապես այն պայթուցիկ նյութերը, որոնք.
ա) արտադրվում կամ պահվում են սահմանափակ քանակությամբ՝ բացառապես պատշաճ կերպով թույլատրված գիտական հետազոտություններում, մշակումներում կամ նոր կամ վերափոխված պայթուցիկ նյութերի փորձարկումներում օգտագործելու նպատակով,
բ) արտադրվում կամ պահվում են սահմանափակ քանակությամբ՝ բացառապես պայթուցիկ նյութերի հայտնաբերման ուղղությամբ պատշաճ կերպով թույլատրված ուսուցման և/կամ պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար սարքավորումների մշակումների կամ փորձարկումների նպատակով,
գ) արտադրվում կամ պահվում են սահմանափակ քանակությամբ` բացառապես պատշաճ կերպով թույլատրված դատագիտական նպատակներով օգտագործման համար, կամ
դ) նախատեսված են ներառման համար կամ ներառվում են որպես անբաժանելի բաղկացուցիչ տարր արտադրող պետության տարածքում պատշաճ կերպով թույլատրված ռազմական սարքավորումներում` այդ պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում: Նշված երեք տարվա ընթացքում ստեղծված այդպիսի սարքավորումները համարվում են սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ կետի գործողության տակ գտնվող` պատշաճ կերպով թույլատրված ռազմական սարքավորումներ:
2. Սույն մասում`
2-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում «պատշաճ կերպով թույլատրված» նշանակում է` համապատասխան մասնակից պետության օրենքներին և կանոններին համապատասխան թույլատրված, և
«հզոր պայթուցիկ նյութեր»-ը ներառում են, մասնավորապես, ցիկլոտետրամեթիլենտետրանիտրամին (HMX, օկտոգեն), պենտազրիտրատի տետրանիտրատ (PETN, պենտրիտ) և ցիկլոտրիմեթիլենտրինիտրամին (RDX, հեքսոգեն):
Մաս 2. Դրոշմադրող նյութեր
Դրոշմադրող նյութ համարվում է ստորև ներկայացված աղյուսակում նշված նյութերից ցանկացածը: Այդ աղյուսակում նկարագրված դրոշմադրող նյութերը նախատեսվում են նյութերի գոլորշիների հայտնաբերման միջոցների օգնությամբ պայթուցիկ նյութերի հայտնաբերումը բարելավելու նպատակով օգտագործելու համար: Յուրաքանչյուր դեպքում դրոշմադրող նյութը ներառվում է պայթուցիկ նյութում այնպես, որ այն հավասարաչափ բաշխված լինի պատրաստի արտադրանքում: Արտադրելուց հետո պատրաստի արտադրանքում դրոշմադրող նյութի նվազագույն խտությունը համապատասխանում է վերոհիշյալ աղյուսակում նշվածին:
ԱՂՅՈՒՍԱԿ
Դրոշմադրող նյութի անվանումը Մոլեկուլային ֆորմուլան Մոլեկուլային կշիռը Նվազագույն խտությունը
Էթիլենգլիկոլդինիտրատ (EGDN) C2H4 (NO3)2 152 0,2% ըստ կշռի
2,3 -դիմեթիլ-2,3-դինիտրոբութան
(DMNB) C6H12 (NO2)2 176 0,1% ըստ կշռի
պարա-մոնոնիտրոտոլուոլ
(p-MNT) C7H7 NO2 137 0,5% ըստ կշռի
օրտո- մոնոնիտրոտոլուոլ (o-MNT) C7H7NO2 137 0,5% ըստ կշռի
Ցանկացած պայթուցիկ նյութ, որը սովորական արտադրման արդյունքում պարունակում է խտության պահանջվող նվազագույն մակարդակով կամ այդ մակարդակի գերազանցմամբ` նշված դրոշմադրող նյութերից ցանկացածը, դիտվում է որպես դրոշմադրված:
Ուժի մեջ է մտել 20.09.2005թ.