Հոդված 7
Հոդված 7
1. Ցանկացած մասնակից պետություն սույն Կոնվենցիային կից տեխնիկական հավելվածի առաջարկվող ուղղման մասին ծանուցման օրվանից 90 օրվա ընթացքում կարող է Խորհուրդ ուղարկել իր դիտողությունները: Խորհուրդն ուսումնասիրման համար այդ դիտողություններն անհապաղ փոխանցում է Հանձնաժողովին: Խորհուրդն առաջարկվող ուղղմանը վերաբերող դիտողություններ և առարկություններ ներկայացրած ցանկացած մասնակից պետությանն առաջարկում է Հանձնաժողովի հետ անցկացնել խորհրդակցություններ:
2. Հանձնաժողովը, նախորդ կետի դրույթներին համապատասխան, ուսումնասիրում է մասնակից պետության արտահայտած կարծիքը և զեկուցում է Խորհրդին: Խորհուրդը Հանձնաժողովի զեկույցն ուսումնասիրելուց և մասնակից պետության, ներառյալ պատրաստող պետությունների, ուղղումների և դիտողությունների բնույթը հաշվի առնելուց հետո կարող է ընդունման համար ուղղումը առաջարկել բոլոր մասնակից պետություններին:
3. Եթե հինգ կամ ավելի մասնակից պետությունների կողմից առաջարկվող ուղղումն առարկության չի հանդիպել, որի մասին գրավոր տեղեկացվել է Խորհրդին նշված ուղղման մասին Խորհրդի ծանուցման օրվանից իննսուն օրվա ընթացքում, այն համարվում է ընդունված և ուժի մեջ է մտնում հարյուր ութսուն օր կամ ուրիշ այլ ժամանակահատված լրանալուց հետո, որը նշված է առաջարկվող ուղղման մեջ՝ դրա դեմ առարկությունների մասին ուղղակիորեն չհայտնած մասնակից պետության համար:
4. Այն մասնակից պետությունները, որոնք ուղղակիորեն հայտնել են առաջարկվող ուղղման դեմ առարկությունների մասին, կարող են ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթի հանձնման միջոցով ի պահ տալու արդյունքում արտահայտել իրենց համաձայնությունը նշված ուղղման դրույթների` իրենց համար պարտադիր լինելու վերաբերյալ:
5. Եթե հինգ կամ ավելի մասնակից պետություններ դեմ են առաջարկվող փոփոխությանը, Խորհուրդը դա փոխանցում է Հանձնաժողովին հետագա ուսումնասիրման համար:
6. Եթե առաջարկվող փոփոխությունը չի ընդունվել սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, Խորհուրդը կարող է հրավիրել բոլոր մասնակից պետությունների կոնֆերանս: