Հոդված 4
Հոդված 4
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում խիստ և արդյունավետ հսկողություն իրականացնելու համար չդրոշմադրված այն պայթուցիկ նյութերի տնօրինության ու տնօրինության փոխանցման նկատմամբ, որոնք պատրաստված են եղել իր տարածքում կամ իր տարածք են ներմուծվել մինչև տվյալ պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը` այն բանի համար, որպեսզի խոչընդոտվի դրանց այնպիսի կիրառումը կամ օգտագործումը, որը համատեղելի չէ սույն Կոնվենցիայի նպատակների հետ:
2. Յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում այն բանի ապահովման համար, որ իր լիազոր մարմինների տնօրինության տակ չգտնվող` նշված հոդվածի 1-ին կետում հիշատակված պայթուցիկ նյութերի բոլոր պաշարները ոչնչացվեն կամ օգտագործվեն այնպիսի եղանակով, որ դա չհակասի սույն Կոնվենցիայի նպատակներին, կամ տվյալ պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում դրանք դրոշմադրվեն կամ զրկվեն պայթուցիկ հատկություններից:
3. Յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում այն բանի ապահովման համար, որ իր զինվորական կամ ոստիկանական լիազոր մարմինների տնօրինության տակ գտնվող ամբողջը՝ սույն հոդվածի 1-ին կետում հիշատակվող պայթուցիկ նյութերի պաշարները, որոնք որպես բաղկացուցիչ մաս ներառված չեն պատշաճ կերպով թույլատրված ռազմական սարքավորումների մեջ, ոչնչացվեն կամ օգտագործվեն այնպիսի եղանակով, որ դա չհակասի սույն Կոնվենցիայի նպատակներին, կամ դրոշմադրվեն կամ զրկվեն պայթուցիկ նյութերից տվյալ պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգ տարվա ընթացքում:
4. Յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իր տարածքում չդրոշմադրված այն պայթուցիկ նյութերի հնարավոր շուտափույթ ոչնչացման համար, որոնք կարող են հայտնաբերվել այդ տարածքում և չեն հիշատակվում սույն հոդվածի նախորդ կետերում, բացառությամբ չդրոշմադրված այն պայթուցիկ նյութերի պաշարների, որոնք գտնվում են իր զինվորական կամ ոստիկանական գործառույթներ իրականացնող լիազոր մարմինների տնօրինության տակ և որպես բաղկացուցիչ մաս ներառված են պատշաճ կերպով թույլատրված ռազմական սարքավորումների մեջ, տվյալ պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից:
5. Յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում սույն Կոնվենցիայի տեխնիկական հավելվածի 1-ին մասի 2-րդ կետում հիշատակված պայթուցիկ նյութերի տնօրինության և տնօրինության փոխանցման ուղղությամբ խիստ և արդյունավետ հսկողություն իրականացնելու համար՝ սույն Կոնվենցիայի նպատակներին հակասող դրանց կիրառումը կամ օգտագործումն արգելելու նպատակով:
6. Յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իր տարածքում չդրոշմադրված այն պայթուցիկ նյութերի հնարավոր շուտափույթ ոչնչացման համար, որոնք արտադրվել են տվյալ պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո և սույն Կոնվենցիայի տեխնիկական հավելվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետում նախատեսված կարգով ներառված չեն ռազմական սարքավորումներում, և այն չդրոշմադրված պայթուցիկ նյութերի, որոնց վրա առավել չեն տարածվում նշված 2-րդ կետի ցանկացած այլ ենթակետի գործողությունները: