Հոդված 1
Հոդված 1
Սույն Կոնվենցիայի նպատակների համար.
1. «Պայթուցիկ նյութեր» նշանակում է` պայթուցիկ նյութեր` հայտնի որպես «պլաստիկ պայթուցիկ նյութեր», այդ թվում` առաձգական կամ էլաստիկ շերտավոր տեսքով պայթուցիկ նյութեր, ինչպես դրանք սահմանված են սույն Կոնվենցիային կից տեխնիկական հավելվածում:
2. «Դրոշմադրող նյութ» նշանակում է` սույն Կոնվենցիային կից տեխնիկական հավելվածում նկարագրված նյութ, որն ընդգրկվում է պայթուցիկ նյութում այն հայտնաբերման ենթակա դարձնելու նպատակով:
3. «Դրոշմադրում» նշանակում է` դրոշմադրող նյութի ընդգրկում պայթուցիկ նյութի մեջ` սույն Կոնվենցիային կից տեխնիկական հավելվածին համապատասխան:
4. «Արտադրում» նշանակում է` ցանկացած գործընթաց, ներառյալ վերամշակումը, որի արդյունքում արտադրվում են պայթուցիկ նյութեր:
5. «Պատշաճ կերպով թույլատրված ռազմական սարքավորումներ»-ը ներառում է, մասնավորապես, պարկուճները, ավիացիոն ռումբերը, արկերը, ականները, հրթիռային արկերը, հրթիռները, պատրաստման ժամանակ գոյացած լիցքերը, նռնակները և հորատիչները՝ արտադրված բացառապես ռազմական և ոստիկանական նպատակների համար` համապատասխան մասնակից պետության օրենքներին և կանոններին համաձայն:
6. «Արտադրող պետություն» նշանակում է` ցանկացած պետություն, որի տարածքում արտադրվում են պայթուցիկ նյութերը: