Հոդված 14
Հոդված 14
Ավանդապահն անհապաղ կտեղեկացնի Սույն Կոնվենցիան ստորագրած և բոլոր մասնակից պետություններին՝
1. սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր ստորագրման և այդ ստորագրման ամսաթվի մասին,
2. յուրաքանչյուր վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերն ի պահ հանձնելու և այդ հանձնման ամսաթվի մասին` հատուկ նշելով` համապատասխան պետությունը հայտարարե՞լ է այն մասին, որ ինքը արտադրող պետություն է,
3. սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,
4. սույն Կոնվենցիային և դրան կից տեխնիկական հավելվածին վերաբերող ցանկացած ուղղման ուժի մեջ մտնելու մասին,
5. 15-րդ հոդվածին համապատասխան ցանկացած չեղյալ հայտարարելու մասին, և
6. 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան արված ցանկացած հայտարարության մասին: