Հոդված 5
Հոդված 5
1. Սույն Կոնվենցիայով հիմնադրվում է պայթուցիկ նյութերի գծով Միջազգային տեխնիկական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ բաղկացած տասնհինգից ոչ պակաս և տասնիննից ոչ ավելի անդամներից, որոնք նշանակվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կողմից՝ այն անձանց թվից, որոնց թեկնածությունները ներկայացնում են սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները:
2. Հանձնաժողովի անդամները հանդիսանում են փորձագետներ, որոնք տիրապետում են անմիջական և նշանակալի փորձի պայթուցիկ նյութերի արտադրմանը, հայտնաբերմանը կամ համապատասխան փորձարարական մշակումների իրականացմանը վերաբերող հարցերին:
3. Հանձնաժողովի անդամները այնտեղ աշխատում են երեք տարի և կարող են կրկին նշանակվել:
4. Հանձնաժողովի նստաշրջանները հրավիրվում են տարին առնվազն մեկ անգամ` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում կամ Խորհրդի կողմից նշված կամ հաստատված վայրերում և ժամանակ:
5. Հանձնաժողովն ընդունում է իր աշխատանքի ընթացակարգի կանոնները, որոնք ենթակա են Խորհրդի հաստատմանը: