Հոդված 6
Հոդված 6
1. Հանձնաժողովը կգնահատի պայթուցիկ նյութերի արտադրման, դրոշմադրման և հայտնաբերման ոլորտներում տեխնիկական առաջընթացը:
2. Հանձնաժողովը Խորհրդի միջոցով կզեկուցի իր աշխատանքի արդյունքների մասին մասնակից պետություններին և շահագրգիռ միջազգային կազմակերպություններին:
3. Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը սույն Կոնվենցիայի տեխնիկական հավելվածի ուղղումներին վերաբերող հանձնարարականներ է տալիս Խորհրդին: Հանձնաժողովը այդ հանձնարարականների ուղղությամբ իր որոշումները ձգտում է ընդունել կոնսենսուսով: Կոնսենսուսի բացակայության դեպքում Հանձնաժողովն այդպիսի որոշումներն ընդունում է մեծամասնությամբ՝ իր անդամների ձայների երկու երրորդով:
4. Խորհուրդը կարող է Հանձնաժողովի հանձնարարականով մասնակից պետություններին առաջարկել սույն Կոնվենցիային կից տեխնիկական հավելվածի ուղղումներ: