Հոդված 1. Համաձայնագրում օգտագործված տերմինները
Հոդված 1. Համաձայնագրում օգտագործված տերմինները
Սույն Համաձայնագրի համատեքստում ներքոհիշյալ տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.
«հայցող Կողմ» - Կողմերից մեկը, որը դիմում է մյուս Կողմին` իր պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձի հետընդունման հայցով,
«հայցվող Կողմ» - Կողմերից մեկը, որը հայցող Կողմից ստանում է հայցող Կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձի հետընդունման վերաբերյալ հայցը,
«առանց թույլտվության գտնվող անձ» - անձ, որը չի կատարում կամ այլևս չի կատարում Կողմերից մեկի պետության տարածք մուտք գործելու կամ բնակվելու իրավական պահանջները,
«երրորդ երկրի քաղաքացի» - ցանկացած անձ, որը չի հանդիսանում Կողմերի պետության քաղաքացի: