Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Եզրափակիչ դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից երեսուն օր հետո։

2. Սույն Համաձայնագրում արձանագրությունների տեսքով կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել, որոնք կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն 1-ին կետում սահմանված կարգի համաձայն:

3. Սույն Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու միջոցով։ Այդ դեպքում սույն Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը այդ ծանուցումը ստանալու օրվանից երեք ամիս հետո։

Կատարված է Վարշավա քաղաքում 2004 թվականի սեպտեմբերի 6-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, լեհերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են։ Տարընթերցման դեպքում գերակայում է ռուսերեն տեքստը։

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 07.04.2005թ.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։