Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Հարցում համագործակցության մասին

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Հարցում համագործակցության մասին

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի Կողմերի իրավասու մարմինների` համագործակցության մասին հարցումների հիման վրա:

2. Համագործակցության մասին հարցումը ուղարկվում է գրավոր, այդ թվում` կապի տեխնիկական միջոցների օգնությամբ: Անհետաձգելի դեպքերում հարցումը կարող է փոխանցվել բանավոր, սակայն երեք օրվա ընթացքում այն պետք է հաստատվի գրավոր:

3. Կողմերի իրավասու մարմինները կձեռնարկեն բոլոր պատշաճ միջոցները` համագործակցության մասին հարցմանը արագ և սպառիչ պատասխանելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։