Հոդված 2. Իրավասու մարմինները
Հոդված 2. Իրավասու մարմինները
1. Սույն Համաձայնագրի կատարման համար համագործակցությունն իրականացվում է անմիջականորեն իրավասու մարմինների միջև` նրանց իրավասությունների շրջանակներում, որոնք սահմանված են ներքին օրենսդրությամբ։
2. Իրավասու մարմիններ են.
1) հայկական կողմից՝
- Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը,
- ազգային անվտանգության ծառայությունը,
- Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն.
2) լեհական կողմից՝
- ներքին գործերով իրավասու նախարարը,
- հասարակական ֆինանսների հարցերով իրավասու նախարարը,
- ֆինանսական հաստատությունների հարցերով իրավասու նախարարը,
- ֆինանսական տեղեկատվության գլխավոր տեսուչը,
- ոստիկանության գլխավոր պարետը,
- սահմանային պահպանության գլխավոր պարետը,
- ներքին անվտանգության գործակալության տնօրենը։
3. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են իրավասու մարմինների իրավասության կամ անվանման փոփոխությունների մասին։
4. 2-րդ կետում նշված մարմինները կարող են փոխանակել կապի սպաների, ինչպես նաև, ներքին ընթացակարգերը պահպանելով, կնքել համաձայնագրեր, որոնք կսահմանեն համագործակցության մանրամասն սկզբունքները և առարկան։ Մարմինները անհրաժեշտության դեպքում կարող են նաև անցկացնել խորհրդակցություններ` արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի առարկան։