Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Համագործակցության ձևերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Համագործակցության ձևերը

1. Կողմերի միջև համագործակցությունը կիրականացվի մասնավորապես`

1) 1-ին հոդվածում թվարկված հանցագործությունների կանխարգելման, կանխման և բացահայտման բնագավառում տեղեկատվության և փորձի փոխանակման միջոցով,

2) փորձագետների փոխանակման միջոցով. հատկապես քրեագիտական տեխնիկայի և հանցավորության դեմ պայքարի օպերատիվ մեթոդների բնագավառում,

3) հրապարակումների, գիտական հետազոտությունների արդյունքների, վիճակագրական տվյալների, ինչպես նաև Կողմերի իրավական ակտերի փոխանակման միջոցով, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներով համատեղ գիտական հետազոտություններ անցկացնելու միջոցով,

4) հանցագործությունների նոր տեսակների, դրանց կանխման և հայտնաբերման մեթոդների և ձևերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով,

5) աշխատանքային փորձի, այդ թվում` ստաժավորումների, խորհրդակցությունների, սեմինարների և ուսումնական դասընթացների անցկացման միջոցով:

2. Կողմերի իրավասու մարմինները միմյանց կտրամադրեն տվյալներ հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձանց վերաբերյալ, ինչպես նաև տվյալներ՝

1) հանցագործությունների կազմակերպիչների և նրանց հանցակիցների մասին,

2) հանցագործություններ կատարողների միջև հանցավոր կապերի մասին,

3) հանցավոր խմբերի և կազմակերպությունների կառուցվածքների, ինչպես նաև դրանց գործելու մեթոդների մասին,

4) առանձին կատարողների և նրանց խմբերի վարքագծին բնորոշ դրսևորումների մասին,

5) գործի էական հանգամանքների, մասնավորապես, հանցագործության կատարման ժամանակի, վայրի և միջոցի, հանցագործության առարկայի և բնորոշ հատկանիշների մասին,

6) քրեական օրենսդրության խախտված դրույթների մասին,

7) ձեռնարկված միջոցների և դրանց արդյունքների մասին։

3. Համագործակցություն իրականացնելու համար Կողմերի իրավասու մարմինները կարող են ձեռնարկել համատեղ համաձայնեցված օպերատիվ գործողություններ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։