Հոդված 4. Գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը
Հոդված 4. Գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը
1. Կողմերի իրավասու մարմինները կապահովեն միմյանց փոխանցվող գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը։ Այդպիսի տեղեկատվության գաղտնիության աստիճանը սահմանվում է տեղեկատվություն տրամադրող Կողմի պետության ներքին օրենսդրությամբ։
2. Վերոհիշյալ բնույթի ցանկացած տեղեկատվություն կամ տեխնիկական սարքավորում, որը տրամադրված է մի Կողմի իրավասու մարմնի կողմից մյուս Կողմի իրավասու մարմնին, կարող է տրամադրվել երրորդ երկրների այլ իրավասու մարմիններին և անվտանգության և հասարակական կարգի պահպանության մարմիններին միայն դրանք տրամադրած իրավասու մարմնի համաձայնությամբ։
3. Տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու անհնարինության կամ գաղտնի տեղեկատվությունը բացահայտելու դեպքում մյուս Կողմի իրավասու մարմինն այդ մասին անմիջապես կհայտնի տրամադրող Կողմի իրավասու մարմնին, կնշի տեղեկատվության բացահայտման պատճառը և հետևանքները, ինչպես նաև կտեղեկացնի այն միջոցների մասին, որոնք ձեռնարկվել են այդպիսի երևույթները կանխելու համար։