Հոդված 5. Անձնական տվյալների պաշտպանությունը
Հոդված 5. Անձնական տվյալների պաշտպանությունը
Փոխանցվող անձնական տվյալների պաշտպանության համար կիրառվում են հետևյալ սկզբունքները.
1) թույլատրվում է տվյալներն օգտագործել միայն դրանք տրամադրած իրավասու մարմնի կողմից սահմանված նպատակով և պայմաններով։ Նպատակը և պայմանները չեն կարող հակասել սույն Համաձայնագրի դրույթներին,
2) տվյալները հաղորդած իրավասու մարմնի հարցումով հարցվող իրավասու մարմինը կտեղեկացնի նրան տվյալների օգտագործման եղանակի և գործի վերջնական արդյունքների մասին,
3) տվյալները տրամադրվում են միայն անվտանգության և հասարակական կարգի պահպանության մարմիններին. այդ տվյալները այլ մարմիններին փոխանցելու համար պահանջվում է փոխանցող մարմնի գրավոր թույլտվությունը,
4) տվյալներ տրամադրող իրավասու մարմինը ապահովում է դրանց իսկությունը և ճշգրիտ լինելը. եթե պարզվի, որ այդ տվյալները կեղծված չեն, կամ դրանց տրամադրումն արգելված էր, պետք է անմիջապես այդ մասին հայտնել դրանք ստացած իրավասու մարմնին. այդ դեպքում այդ մարմինը պարտավոր է ուղղել կամ ոչնչացնել փոխանցման համար արգելված տվյալները,
5) տվյալներ փոխանցող իրավասու մարմինը տվյալները ստացող իրավասու մարմնին տեղեկացնում է այն ժամկետի մասին, որի լրանալուց հետո, համաձայն իր պետության ներքին օրենսդրության, տվյալները հարկավոր է վերացնել կամ ոչնչացնել. անկախ այդ ժամկետից` բոլոր անձնական տվյալները հարկավոր է վերացնել կամ ոչնչացնել այն ժամանակ, երբ դրանք պետք չեն. տվյալներ փոխանցող իրավասու մարմինը անմիջապես տեղեկացվում է տվյալները վերացնելու կամ ոչնչացնելու, ինչպես նաև դրանք վերացնելու կամ ոչնչացնելու պատճառների մասին։