Անցնել բովանդակությանը

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌՆՉՎՈՂ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ, ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Միջազգային պայմանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Պայմանավորվող կողմերը դատական փաստաթղթերը և դրանց առնչվող արտադատական փաստաթղթերը միմյանց պետք է ուղարկեն իրենց արդարադատության նախարարությունների միջոցով՝ դատական ծանուցագրերի հանձնման վերաբերյալ հայցվող Կողմի օրենքներով նախատեսված ընթացակարգերին համապատասխան։ Սույն Պայմանագրին համապատասխան ուղարկված փաստաթղթերը դիտվում են որպես հայցող Կողմի տարածքում հանձնված։

2. Նախորդ կետի դրույթները չեն բացառում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի իրավունքը՝ իրականացնելու այդ փաստաթղթերի ուղարկումը իր դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցիչների իր քաղաքացիների վերաբերյալ, որոնք մշտապես բնակվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում՝ առանց վերջինիս համար որևէ պատասխանատվություն առաջացնելու։

3. Անձի, որին վերաբերում է փաստաթուղթը, քաղաքացիության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում այդ անձի քաղաքացիությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենքով, որտեղ այդ փաստաթղթերը հանձնվելու են։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։